
Այսօր Նինոծմինդայի Մշակույթի տանը տեղի ունեցավ քաղաքացիական բյուջեի նախագծերի ընտրությունը։
Իչպես նշել էինք, հաղթող նախագծի անվանումը պարզ կդառնա մինչև ժամը17։00-ն։
NOR ռադիոկայանի աշխատակիցները ևս ներկա գտնվեցին արդյունքների ամփոփման արարողությանը։
Քվերակությանը մասնացկել է ընդհանուր 259 քաղաքացի։
Նինոծմինդա քաղաքի Խոջաբեկ թաղամասում արարողությունների տան հարակից աղբյուրի տեղափոխման, ջրամատակարարման ապահովման, հարակից տարածքի բարեկարգման և սանհանգույցի վերականգնման նախագիծը, հավաքելով 160 ձայն, դարձավ հաղթող։ Հեղինակ՝ Արտյուշ Մոսոյան։
Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասում պուրակի կառուցման, տարածքի բարեկարգման և բնակչության համար հանգստի ու ռեկրեացիոն տարածքի ստեղծման նախագիծը հավաքեց 45 ձայն։ Հեղինակ՝ Հովհաննես Մզիկյան։
Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասում զբոսայգու կառուցման, տարածքի բարեկարգման և փակ տաղավարի տեղադրման նախագիծը հավաքեց 54 ձայն։ Հեղինակ՝ Հայկազ Էլոյան։
Հարկ է նշել, որ 2025 թվականին մասնակցել են 430 քաղաքացի, իսկ 2024 թվականին ընհանուր քվեարկողների քանակը եղել է 522 քաղաքացի։
Ստացված թվերից պարզ է դառնում, որ քվերակության մասնակցողների թիվը երկու տարվա ընթացքում նվազում է։

