Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին քննարկումներ Կանանց սենյակում

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի մասին քննարկումներ Կանանց սենյակում

Դեկտեմբերի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Կանանց սենյակում անցկացվեց միջոցառում` նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրվան:

Ամեն տարի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը, երբ նշվում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, անցկացվում է «կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի 16 օր» խորագրով միջոցառումների շարք: Այս օրերի ընթացքում Կանանց սենյակում ցուցադրվեցին “Ծեծում է, նշանակում է սիրում է” և “Մի մնացեք անտարբեր” ֆիլմերը: Ֆիլմերի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ բանավեճ-քննարկում:

Վերջին տարիներին Վրաստանում կանանց նկատմամբ բռնության գործադրումը ակտուալ խնդիր է դարձել:
Նմանատիպ հանցագործությունների վառ ապացույցը 2014թ. 22 կանանց մահվան դեպքերն էին:

Սա պատճառ հանդիսացավ, որ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ակտիվ միջոցառումներ ձեռնարկեց նմանատիպ հանցագործությունների կանխման ուղղությամբ: Ըստ վիճակագրության` 2015թ. ընտանեկան բռնության խնդրով ոստիկանությանն են դիմել 900 կին, իսկ 2016թ.` շուրջ 3 000 կին: Բոլոր տուժած կանայք նշել են, որ իրենք չեն վախենում դիմել ոստիկանությանը, քանի որ գիտեն, որ այդ դեպքում պաշտպանված կլինեն: “Որպեսզի կանխվեն կանանց նկատմամբ բռնության դեպքերը, ապա երեխաներին պետք է փոքր տարիքից դաստիարակել, որ նրանք անտարբեր չլինեն շրջապատում տեղի ունեցող նմանատիպ դեպքերի նկատմամբ: Ինչ խոսք, պետությունը ևս պետք է պաշտպանական քաղաքականություն վարի”,- նշեց սեռային հավասարության բաժնի ղեկավար Գայանե Սերոբյանը:

1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օր (International Day for the Elimination of Violence against Women):

ՄԱԿ-ը առաջարկեց կառավարություններին, միջազգային կազմակերպություններին և ոչ կառավարական կազմակերպություններին այդ օրը անցկացնել միջոցառումներ՝ ուղղված հասարակայնության ուշադրության գրավմանը այդ խնդրին:

Օրվա պատմական նախադրյալը դարձել է իրադարձությունը, որը տեղի է ունեցել 1961 թ. Դոմինիկյան Հանրապետությունում: Դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Տրուխիլոյի հրամանով գազանաբար սպանվել էին Միրաբալ երեք քույրերը, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին:

Անահիտ Զալալյան