Անանցանելի է Օրլովկա գյուղ տանող ճանապարհի 200 մետրանոց հատվածը

Անանցանելի է Օրլովկա գյուղ տանող ճանապարհի 200 մետրանոց հատվածը

Դեկտեմբերի 6-ի ձնաբքի պատճառով Օրլովկա գյուղ տանող ճանապարհը 200 մետր երկարությամբ անանցանելի է դարձել:

Գյուղի բնակիչներն ու հյուրերը, ովքեր ցանկանում են գնալ գյուղ, ստիպված մեքենաները կայանում են Նինոծմինդա-Բավրա ավտոմայրուղու վրա և ոտքով քայլում դեպի գյուղ: Բնակիչները պատմում են, որ մի քանի մեքենաներ ցանկանալով անցնել ճանապարհը, հայտնվել են ձյան մեջ և դժվարությամբ դուրս բերվել խցանումից, ինչից հետո ոչ մի վարորդ չի համարձակվում մեքենայով հասնել գյուղ: