Տավարի և խոզի մսի գները Նինոծմինդայում

Տավարի և խոզի մսի գները  Նինոծմինդայում

Նինոծմինդայում նկատվում է որոշակի թանկացում մսի գների հետ կապված։ NOR-ի լրագրողները այսօր այցելեցին մի քանի մսի վաճառքի կետեր և տեղեկացան տավարի, խոզի, ոչխարի մսի գներից։

Տավարի փափուկ միսը արժե 35 լարի, իսկ ոսկրոտը՝ 28 լարի։

Խոզի փափուկ մսի արժեքը 20 լարի է, իսկ ոսկրոտը՝ 25 լարի։

Գառան միսը տատանվում է 30-ից 40 լարիի սահմաններում։

Մսավաճառները մեզ հայտնեցին, որ ամենաշատը վաճառվում է խոզի միսը, մինչդեռ տավարի 100 կգ միսը սպառվում է երեք օրում։

Խոզի ճարպը (սալան) 3 լարի է։

Տեղեկացնենք, որ խանութներում մսի թանկ լինելը պայմանավորված է այլ ծախսերով, օրինակ՝ տարածքի վարձավճար, կոմունալ և այլ ծախսեր։

Նշենք՝ խանութներից դուրս վաճառվող խոզի մսի մեկ կիլոգրամը արժե 18 լարի։ Հասարակությանն իրազեկելու համար, այս թեմային կրկին կանդրադառնանք Նոր տարվա նախաշեմին։