Այազմա-Նինոծմինդա հատվածում կցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է

Այազմա-Նինոծմինդա հատվածում կցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ բարդ օդերևութաբանական պայմանների (առատ ձյուն, ցածր ջերմաստիճան, բուք) պատճառով պետական նշանակության Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա ավտոճանապարհի 94-146-րդ կմ հատվածում (Այազմա–Նինոծմինդա) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Սահմանափակումներ են սահմանվել նաև Վրաստանի այլ շրջաններում։

Մասնավորապես, առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգային նշանակության Թբիլիսի–Սենակի–Լեսելիձե ավտոճանապարհի 120-162-րդ կմ հատվածում (Ագարայի տրանսպորտային հանգույց–Բորիթիի տրանսպորտային հանգույց) ժամանակավորապես արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Նույնպես առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով պետական նշանակության Գոմի–Սաչխերե–Ճիաթուրա–Զեստափոնի ավտոճանապարհի 1-52-րդ կմ հատվածում (Գոմի–Սաչխերե) արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Առատ ձյան պատճառով պետական նշանակության Ձիրուլա–Խարագաուլի–Մոլիթի–Փոնա–Չումաթելեթի ավտոճանապարհի 32-51-րդ կմ հատվածում (Մոլիթի–Չումաթելեթի) թույլատրվում է միայն բարձր անցողունակությամբ (երկու և ավելի առաջատար կամուրջ ունեցող) տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է։https://sknews.ge/