
Սենյակային բույսերը մեր տան ինտերիերին հաղորդում են գեղեցկություն, ջերմություն և թարմություն։ Շատերը սիրում են իրենց բնակարանը զարդարել տարբեր ծաղիկներով ու կանաչ բույսերով՝ ստեղծելով հաճելի և հանգստացնող միջավայր։ Սակայն քչերն են մտածում, որ որոշ սենյակային բույսեր կարող են նաև ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ։
Իրականում ոչ բոլոր սենյակային բույսերն են ալերգիա առաջացնում։ Որոշ բույսերի ծաղկափոշին, տերևների հյութը կամ բույսերի շուրջ առաջացող բորբոսը կարող են առաջացնել փռշտոց, քթի փակվածություն, աչքերի քոր, մաշկի կարմրություն և շնչառական անհարմարություններ։
Հատկապես զգույշ պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիայի կամ ասթմայի հակում։ Օրինակ՝ ծաղկող բույսերը կարող են որոշ մարդկանց մոտ առաջացնել ալերգիկ ախտանշաններ, իսկ չափից շատ խոնավ հողը նպաստել բորբոսի առաջացմանը։
Միևնույն ժամանակ կան բույսեր, որոնք համարվում են համեմատաբար քիչ ալերգենային և կարող են հարմար լինել տան պայմաններում պահելու համար։ Սակայն կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդու օրգանիզմ տարբեր կերպ է արձագանքում։
NOR-ի լրագրողները այցելեցին Լամարա Դեմետրաձեին և զրուցեցին այդ թեմայի շուրջ։
« 21-երորդ դարը մեզ հանդիսացավ որպես ալերգիայի դար, դա հիմա շատ ակտուալ թեմա է և շատ է կապվաց այն փաստի հետ, որ արհեստական կերակուր ենք օգտագործում, չնայած հարկ է նշել, որ պետք ե շնորհակալ լինենք այն բանի համար, որ մեր Նինոծմինդայում ինչ որ չափով սնունդը բնական է, և նատուրալ ուտելիքներ ձեռք բերելը ավելի հեշտ է։
Կա ալերգիա ուտելիքներից, փոշուց, ցիտրուսներից, բույսերից,կատնամթերքներից, անգամ ցրտից։ Դա կարող է առաջանալ թե մեծերի թե փոքրերի մոտ;
Եթե անդրադարնանք հենց սենյակային բույսերին, ապա հենց նկատվում է ալեգիայի ախտանշաններ, օրինակ՝ քոր, տաքություն, ցան և այլ նշաններ, ցանկալի է տնից հեռացնել բոլոր տեսակի բույսերը և ծաղիկները
Նինոծմինդայի բնակիչ Ա․Մ․-ը մեզ հետ կիսվեց երեխայի հետ ունեցաց խնթիրների մասին։ Մ․-ն պատմում է, որ իր երեխան հազում էր և պարզվեց ուներ ալերգիա սենյակային բույսերից, վերջիններս ամբողջությամբ հեռացնելուց հետո, հազը դադարեց։
Կարևոր է իմանալ՝ ինչ բույս ենք բերում մեր տուն, որպեսզի կանաչ ու գեղեցիկ միջավայրը չվերածվի առողջական խնդիրների պատճառի։

