
2026 թվականի նոյեմբերի 23-ին Ալաստանի մշակույթի տանը տեղի ունեցավ գեղեցիկ և հիշարժան համերգային ծրագիր՝ նվիրված հայկական և վրացական ազգային պարարվեստին։
Համերգին իրենց տպավորիչ կատարումներով հանդես եկան Վարևանի, Խանդոյի «Խաչկավանք», Ալաստանի «Արծաթ» և Կոկիայի «Կանչ» պարային համույթները՝ հանդիսատեսին ներկայացնելով հայկական և վրացական ազգային պարերի հարստությունը, ինքնատիպությունն ու ավանդական շունչը։
Միջոցառմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակույթի ոլորտի պատասխանատուներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր և արվեստասերներ։
Համերգը դարձավ ազգային մշակույթի, բարեկամության և միասնականության գեղեցիկ տոն՝ ևս մեկ անգամ արժևորելով մեր ազգային ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցման կարևորությունը։
Նյութը և լուսանկարները NOR ռադիոկայանին տրամադրել է Պարուսույց՝ Մանվել Սահարյան։

