Սակրեբուլոյում հանձնաժողովներից բացի կգործի նաև 4 ֆրակցիա

Սակրեբուլոյում հանձնաժողովներից բացի կգործի  նաև  4  ֆրակցիա

Դեկտեմբերի 15-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում կայացավ հերթական նիստը: Նիստի օրակարգում դրված էին հետևյալ հարցերը՝

1) ՛՛Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան՛՛ ֆրակցիայից անդամների դուրս գալու մասին հարցը,
2) Նոր ֆրակցիաների ձևավորումը և նրանց նախագահների նշանակումը,
3) 2017թ. տեղական բյուջեի առաջին ինը ամիսների կատարողականի քննարկումը,
4) Փոկա գյուղի Մշակույթի տան մաս կազմող 5 քառակուսի մետր մակերեսով տարածքը “Silknet” ընկերության կողմից վարձակալելու մասին հարցը,
5) Արդարադատության նախարարության կողմից Փոկա գյուղի վարչական շենքի օգտագործման մասին պայմանագրի 30 տարով երկարաձգելու մասին հարցը:

Ինչ վերաբերում է նիստի 2-րդ հարցին, ապա իշխող կուսակցությունը ներկայացնող 24 պատգամավորներից 15-ը դուրս եկան ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան՛՛ ֆրակցիայից և ստեղծեցին 4 այլ ֆրակցիաներ (աշխատանքային խմբեր):
“Վրացական երազանք-մեծամասնականներ՛՛ ֆրակցիա՝ Վաղինակ Արզումանյանի նախագահությամբ,
՛՛Վրացական երազանք- երիտասարդներ՛՛ ֆրակցիա՝ Դավիթ Դուրգարյանի նախագահությամբ,
՛՛Վրացական երազանք- պահպանողականներ՛՛ ֆրակցիա՝ Անդրանիկ Կարապետյանի նախագահությամբ,
՛՛Վրացական երազանք- արդյունաբերողներ՛՛ ֆրակցիա՝ Գեորգի Չափանյանի նախագահությամբ:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.