Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը նշեց իր 90 ամյակը

Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը նշեց իր 90 ամյակը

Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը այս տարի նշում է իր 90 ամյակը:

Նինոծմինդայի Ժողովրդական թատրոնը իր գոյության 90 տարիների ընթացքում ցուցադրել է շուրջ 100 բեմադրություններ և ներկայացումներ, որոնցում իրենց մասնակցությունն են ունեցել մեծ թվով մարդիկ: Այդ բեմադրություններից շատերը մարդիկ մինչև այսօր էլ սիրով են հիշում:

Դեկտեմբերի 15-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում թատրոնի համար այդ խորհրդանշական օրը ներկա էին մունիցիպալիտետի ղեկավար անձինք, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ, ինչպես նաև այն անձինք, ովքեր իրենց ժամանակներում հանդես են եկել տարբեր դերակատարումներով:

Մեծ էկրանի վրա ներկայացվեցին այն մարդկանց անունները, ովքեր համարվում են թատրոնի հիմնադիրները: Թատրոնի մասին ելույթներով հանդես եկան Նինոծմինդայի հոգևոր հովիվ Տեր Արմաշ Պողոսյանը, Ժորա Սնխչյանը, հյուրերից Հմայակ Գրիգորյանը և Վաղինակ Ղազարյանը:

Ժողովրդական թատրոնը ստեղծվել է 1927թ.: Առաջինը բեմադրվել է “Ուշ լինի, նուշ լինի” ներկայացումը, իսկ առաջին դերակատարները եղել են Խոջաբեկ գյուղի վետերանները:

Մանրամասները լսեք նյութում.

” alt=”” />