Նինոծմինդա քաղաքի ծննդատունը չի փակվի

Նինոծմինդա քաղաքի  ծննդատունը  չի փակվի

Վերստուգումների արդյունքում Նինոծմինդա քաղաքի ծննդատանը տրվել է առաջին կարգի աստիճան, ինչի շնորհիվ այն չի փակվի:

Այս տարի արդեն երկրորդ անգամ վերստուգում անցկացվեց: Վերստուգումներն անցկացվում էին Առողջապահության նախարարության կողմից: Բարեփոխումների նպատակը պերինատալ (նորածնային) ծառայությունների բարելավումն է երկրում:
Վերստուգում անցկացնող փորձագետ-նեոնատոլոգին և երկու գինեկոլոգներին ուրախացրեց այն փաստը, որ Նինոծմինդա քաղաքի ծննդատունը այլևս կադրերի և սարքավորումների պակաս չունի: Նրանց խոսքով` նախարարության գլխավոր նպատակն է համոզվել, որպեսզի կանանց համար ապահովվի անվտանգ ծննդաբերություն:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի ծննդատանը վերստուգում էր անցկացվել 2017թ. մարտի 28-ին, որի ժամանակ, առողջապահության նախարարի խորհրդական Էկա Պեստվենիձեի խոսքով, հիվանդանոցի տնօրենին 3 ամիս ժամանակ էր տրվել, որպեսզի այն համապատասխանեցվեր ընդունված նորմերին, այլապես Առողջապահության նախարարությունը այն պետք է փակեր:

Այս բոլոր թերությունները, որոնք հայտնաբերվել էին հանձնաժողովի կողմից, «Էվեքս» ընկերությունը վերացրեց: Ծննդատանը վերջերս նոր սարքավորումներ տրամադրվեց «Էվեքս» ընկերության կողմից` 100 000 լարի չափով:

Հիվանդանոցի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով, տարբեր մասնագիտությունների գծով կադրերի պակաս կա և եթե ուսանողները վերադառնան եւ աշխատեն մեր հիվանդանոցում, ապա հիվանդանոցը կարող է համապատասխանել երկրորդ մակարդակի չափանիշներին:

Անահիտ Զալալյան