Ինչ միջոցառումներ են սպասվում Ամանորին

Ինչ միջոցառումներ են սպասվում Ամանորին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի ծառայությունը Ամանորի առթիվ կազմակերպելու է մի շարք միջոցառումներ:

Այս տարի ամանորյա միջոցառումների և զարդարանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 6800 լարի:
Կազմակերպչական աշխատանքների համար հայտարարվել էր մրցույթ, որը հաղթել էր անհատ ձեռներեց Արթուր Արզումանյանը: Մրցույթի ծրագրի մեջ են մտնում քաղաքի լուսավորումը, տոնածառի զարդարումը և դեկտեմբերի 31-ին ամանորյա պարահանդեսի կազմակերպումը:

Այս տարի Նինոծմինդայի գլխավոր տոնածառը տեղադրվել է Մշակույթի կենտրոնի բակում: Մունիցիպալիտետը պատրաստելու է 500 պարկեր, որոնք քաղաքապետարանի աշխատակիցները կնվիրաբերեն երեխաներին դեկտեմբերի 31-ին ամանորյա կառնավալի ժամանակ:

Ամանորյա միջոցառումները կմեկնարկեն դեկտեմբերի 24-ից, որոնք կանցկացվեն քաղաքի և գյուղերի դպրոցներում, մանկապարտեզներում և կրթա-մշակութային կենտրոնում:

՛՛Եթե յուրաքանչյուր քաղաքացի զարդարի իր տունն ու խանութը, ապա քաղաքը էլ ավելի գեղեցիկ կլինի՛՛,- նշեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մշակույթի և սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը: