Նինոծմինդայում ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ

Նինոծմինդայում ցուցադրվեց անիմացիոն ֆիլմ

Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում կայացավ ՛՛Վեստմեն և Բաբուլիկ՛՛ նախագծի ցուցադրությունը:

Հանդիպումը սկսվեց Եվրոպական Միության մասին պատմական ակնարկով և անիմացիոն ֆիլմի ցուցադրությամբ:

՛՛Վեստմեն և Բաբուլիկ՛՛ նախագիծը իրենից ներկայացնում է անիմացիոն սերիալ, որը ցույց է տալիս, թե ինչպես պայքարել հակաարևմտյան պրոպագանդայի դեմ, որը այսօր շատ մեծ տարածում ունի:

՛՛Մեր օրերում մեզ շրջապատող աշխարհում համացանցի, հեռուստատեսության, թերթերի շնորհիվ բազմազան տեղեկատվություն, հնարավորություններ և աղբյուրներ կան: Եվ այդ մեծածավալ տեղեկատվության առկայության պայմաններում հաճախ մենք շփոթության մեջ ենք ընկնում: Որպեսզի շփոթության մեջ չընկնենք և կեղծ տեղեկատվության զոհը դառնանք, պետք է մշտապես վերստուգենք և պայքարենք կեղծիքի դեմи”,-նշեց նախագծի համակարգող Սաբինա Բաբազադեն:

Հանդիպման ժամանակ փորձագետ Միխայիլ Մերզիաշվիլին ներկայացրեց եվրոպական ինտեգրացիոն գործընթացների մասին: Հանդիպմանը ներկա երիտասարդներին ամենաշատը հետաքրքրեց Եվրոպական Միության և ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Նմանատիպ հանդիպումներ անցկացվելու են Վրաստանի 12 քաղաքներում: Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև տեղեկատվական հանդիպում անցկացնել Թբիլիսիում ուսանողների հետ:

Նախագիծը ֆինանսավորվում է BST, Գերմանական և Մարշալի հիմնադրամների կողմից: Նախագծի նպատակն է պայքարել Վրաստանում տարածված հակաարևմտյան պրոպագանդայի դեմ:

Մանրամասների մասին զրուցեցինք նախագծի կոորդինատոր Սաբինա Բաբազադեի հետ: