Վարկով Նոր տարի /տեսանյութ/

Վարկով Նոր տարի /տեսանյութ/

Նոր տարին նինոծմինդացիների համար արդյո՞ք տոն է, թե՞ հոգս:

Չնայած տնտեսական ճգնաժամին Ամանորի գիշերը յուրաքանչյուր ընտանիք ձգտում է համով ուտեստներով զարդարել տոնական սեղանը, մոռանալ խնդիրների մասին և ուրախանալ հյուրերի հետ միասին և միմյանց լավը ցանկանալ:
Նինոծմինդայում Նոր տարին տոնում են ընտանիքի և ընկերների հետ: Ամանորյա սեղանին ընդունված է մատուցել տոլմա, բլինչիկ, խաշլամա, տապակած գոճի և այլ ճաշատեսակներ:

Ամանորյա ՛՛ամենաթեժ՛՛ կետը դառնում է Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնի բակը: Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին քաղաքի գլխավոր տոնածառի մոտ են հավաքվում բնակիչները և բաց երկնքի տակ նշում Ամանորը: