2018 թ. բյուջեն և քննարկումներին բնակիչների պասիվ մասնակցությունը

2018 թ. բյուջեն և քննարկումներին բնակիչների պասիվ մասնակցությունը

Դեկտեմբերի 25-ին հաստատված Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2018թ. տեղական բյուջեն կազմում է 5 միլիոն 100 հազար լարի: Բյուջեի նախագիծը կազմվել էր ելնոլով սակրեբուլոյի և քաղաքապետարանի պաշտոնայաների առաջարկությունների հիման վրա:

Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված է, որ բյուջեի նախագծի քննարկմանը և գերակայությունների որոշմանը կարող են մասնակցել նաև բնակիչները: Արդյո՞ք Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները ցուցաբերել են համապատասխան ակտիվություն և մասնակցել բյուջեի նախագծ քննարկմանը:

Մեր հարցին ի պատասխան Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ բնակիչները պասիվ են եղել և բյուջեի նախագծի քննարկման հետ կապված հարցերով նրանց դիմել են ընդամենը երկու բնակիչ:

Չնայած այն հանգամանքին, որ սակրեբուլոյի նախագահը իր ելույթներում նշել է, որ բնակիչները կարող են մասնակցել բյուջեի նախագծի քննարկմանը, բնակիչներից շատերը տեղյակ չէին այդ մասին: Մեծ Արագյալ գյուղի բնակիչ Գասպար Ծառուկյանն էլ իր հերթին նշեց, որ այդ հնարավորության մասին ինքը տեղյակ չի եղել, այլապես այդ խնդիրները նա կբարձրացներ ղեկավար անձանց մոտ:

Մեզ հանդիպած բնակիչներից ոմանք էլ նշեցին, որ տեղյակ էին քննարկմանը մասնակցելու հնարավորության մասին, սակայն չգիտեին քննարկումների ստույգ օրն ու ժամը:

Մանրամասները դիտեք տեսանյութում.


Գարուշ Արզումանյան