Սակրեբուլոյում ստեղծվել է ևս մի խմբակցություն ՛՛Բարգավաճ Նինոծմինդա՛՛ անվամբ

Սակրեբուլոյում ստեղծվել է ևս մի խմբակցություն ՛՛Բարգավաճ Նինոծմինդա՛՛ անվամբ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստի ժամանակ Իրավաբանական և էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Սամվել Իրիցյանը ներկայացրեց նոր խմբակցության ղեկավարին:

՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցության երեք պատգամավորներ ստեղծել են նոր խմբակցություն ՛՛Վրացական երազանք-Բարգավաճ Նինոծմինդա՛՛ անվամբ, որը կգլխավորի Գրիգոր Շամիլյանը:

Հիշեցնենք, որ մինչ այս սակրեբուլոյում ստեղծվել էին ևս հինգ խմբակցություններ, որոնք են՝
՛՛Վրացական երազանք- Դեմոկրատական Վրաստան՛՛ խմբակցություն՝ Գեորգի Զմոյանի ղեկավաությամբ,
“Վրացական երազանք-մեծամասնականներ՛՛ խմբակցություն՝ Վաղինակ Արզումանյանի ղեկավարությամբ,
՛՛Վրացական երազանք- երիտասարդներ՛՛ խմբակցություն՝ Դավիթ Դուրգարյանի ղեկավարությամբ,
՛՛Վրացական երազանք- պահպանողականներ՛՛ խմբակցություն՝ Անդրանիկ Կարապետյանի ղեկավարությամբ,
՛՛Վրացական երազանք- արդյունաբերողներ՛՛ խմբակցություն՝ Գեորգի Չափանյանի ղեկավարությամբ:

Մանրամասները լսեք նյութում.