Ամանորյա միջոցառում Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում

Ամանորյա միջոցառում Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում

Դեկտեմբերի 28-ին Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցում անցկացվեց ամանորյա միջոցառում:

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ամենակրտսեր սաները, ովքեր ներկայացնում էին նախապատրաստական դասարանը: Միջոցառման դահլիճը զարդարված էր ամանորյա գեղեցիկ աքսեսուրաներով և փուչիկներով: Երեխաները արտասանեցին թեմատիկ բանաստեղծություններ և երգեցին ամանորյա երգեր:

Այս հանդեսը փոքր երեխաների համար առաջինն էր երաժշտական դպրոցում:

Միջոցառումը կազմակերպել էին դպրոցի մանկավարժները:
Մանրամասները լսեք նյութում.