Քաղաքի կենտրոնը ձյան հալվելուց հետո (տեսանյութ)

Քաղաքի կենտրոնը  ձյան հալվելուց հետո  (տեսանյութ)

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նինոծմինդա քաղաքի փողոցները ձյան հալվելուց հետո:

Երկօրյա տաք եղանակի պայմաններում, որն ուղեկցվում էր թաց ձյան տեղումներով, քաղաքի կենտրոնական Ազատություն փողոցում գոյացել էին մեծ լճակներ, որը խոչընդոում էր թե տրանսպորտի և թե հետիոտնի անցուդարձին:

Խնդրի առաջացման պատճառը մի քանիսն են. ասֆալտապատման աշխատանքների ժամանակ փակել են ջրահեռացման համակարգը, ինչպես նաև ճիշտ կերպով չի կատարվել ասֆալտապատումը, այդ պատճառով էլ անձրևաջրերն ու հալված ձյունը հեղեղում են փողոցը:

Տեսանյութը ձեր ուշադրությանն ենք առանց մեկնաբանությունների.

Նյութը պատրաստեց Գարուշ Արզումանյանը