Նինոծմինդա քաղաքի Կարս փողոցի բնակչուհին դիմել էր Նոր ռադիոյին, որպեսզի վերջինս անդրադառնա իրենց փողոցի անմխիթար վիճակը:
Կարս փողոցը անանցանելի է թե մարդկանց և թե մեքենաների համար: Մեր նկարահանող խումբը հազիվ կարողացավ հասնել ահազանգող բնակչի նշած վայրը:
Ռադիոկայան դիմած բնակչուհին Մարո Ստամբոլցյանն էր, ով մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդ է և չի կարողանում գնալ հիվանդանոց, քանի որ տաքսու վարորդները հրաժարվում են այս փողոցով երթևեկելուց: Մյուս փողոց դուրս գալու համար անհրաժեշտ է անցնել 200 մետր, ինչը ևս հիվանդ կնոջ ուժերից վեր է:
Բնակիչների խոսքով` փողոցում անանցանելի իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ փողոցում կոյուղագիծ է անցկացվել և հողը փափկացել է, ինչի արդյունքում խոնավությունից փողոցում անասելի ցեխ է գոյանում:
Հիշեցնենք, որ Նինոծմինդա քաղաքի փողոցների ասֆալտապատման եռամյա ծրագրում Կարս փողոցը նախատեսվում է ասֆալտապատել 2021թ.:
Մանրամասները լսեք ռեպորտաժում.