Կոմունալ ծառայությունը իրականացնում է քաղաքի փողոցների մաքրման գարնանային աշխատանքներ

Կոմունալ ծառայությունը իրականացնում է քաղաքի փողոցների մաքրման գարնանային աշխատանքներ

Ձյունը հալվելուց հետո քաղաքի ճանապարհներին սկսել են ի հայտ գալ ձմռան ընթացքում կուտակված աղբի կույտեր, ծխախոտի դատարկ տուփեր, սննդի մնացորդներ, դատարկ շշեր, ծխախոտի մնացորդներ, որոնք շատ անգամ մարդիկ դուրս են շպրտում մեքենաների պատուհաններից:
Նինոծմինդա քաղաքի կոմունալ ծառայությունը այս օրերին իրականացնում է քաղաքի փողոցների մաքրման գարնանային աշխատանքներ:

Կոմունալ ծառայության ղեկավար Մելս Մնացականյանի խոսքով՝ քաղաքի ասֆալտապատ փողոցներում իրականացվում է աղբի և ցեխի մաքրման աշխատանքներ, իսկ այն փողոցները, որոնք ասֆալտապատված չեն, դրանցում իրականացվում են միայն աղբի մաքրման աշխատանքներ: Մաքրման աշխատանքներ իրականացվում են քաղաքի բոլոր փողոցներում:

Մելս Մնացականյանը նաև հավելեց, որ, որպեսզի քաղաքը ավելի մաքուր լինի ու փոշին չտարածվի շրջակայքում, ապա անհրաժեշտ է օգտագործել փողոցները ավլող և լվացող մեքենաներ:

Այն փողոցներում, որտեղ բացկայում են աղբարկղերը, աղբահավաք մեքենան այդ փողոցներում շրջում է շաբաթը երկու անգամ, իսկ այն փողոցներում, որտեղ տեղադրված են աղբարկղեր, աղբահավաք մեքենան ամեն օր շրջում և տանում է աղբը:

Մեր շրջանը գրավիչ է զբոսաշրջիկների համար, սակայն ճամփեզրերին կուտակված աղբը վատ տպավորություն է թողնում նրանց վրա: Նոր ռադիոն կոչ է անում բնակիչներին աղբը դեն չշպրտել և մաքուր պահել մեր քաղաքը:

Մանրամասները լսեք նյութում.

Հեղինակ՝ Բորիս Ղարսլյան