Սիլվա Կապուտիկյան փողոցի բնակիչները անելանելի դրության մեջ են

Սիլվա Կապուտիկյան փողոցի բնակիչները անելանելի դրության մեջ են

Նինոծմինդա քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում իրադրությունը անմխիթար է: Ցեխի պատճառով մարդիկ և տրանսպորտը չեն կարողանում անցուդարձ կատարել:

Ձյան հալվելուց և անձրևներից հետո փողոցում անհնար է քայլել կամ երթևեկել: Տաքսու վարորդները հրաժարվում են փողոցով երթևեկել: Բնակիչները նշում են, որ անգամ Շտապ օգնության մեքենան չի կարող իրենց փողոց գալ, իսկ մյուս փողոց դուրս գալու համար իրենք ստիպված են լինում անցնել հարևանների բակերով:

Ինչպես մեզ հետ հեռախոսազրույցում նշեց տաքսիստ Թելման Խաչատրյանը, Կապուտիկյան փողոցը սարսափելի վիճակում է գտնվում և այդ պատճառով նա և մյուս տաքսիստները հրաժարվում են իրականացնել այդ փողոցի բնակիչների պատվերները: Թելմանը նաև նշեց, որ եղել են դեպքեր, որ ստիպված է եղել այդ փողոցի հիվանդ բնակիչներին տեղափոխել հիվանդանոց:
Կապուտիկյան փողոցում ապրում են 10 ընտանիք: Բնակիչները մունիցիպալիտետից խնդրում են ուշադրություն դարձնել իրենց փողոցին:

Նինոծմինդայի քաղաքապետարանում խնդրի առնչությամբ մեզ պատասխանեցին, որ քաղաքի ոչ ասֆալտապատ փողոցներում 2018թ. նախատեսվում է իրականացնել հարթեցման և խճապատման աշխատանքներ: Իսկ ինչ վերաբերում է ասֆալտապատմանը, ապա Սիլվա Կապուտիկյան փողոցը նախատեսվում է ասֆալտապատել 2021 թ.:

Նինոծմինդա քաղաքում քիչ չեն այն փողոցները, որ նման վիճակում են գտնվում:

Մանրամասները լսեք նյութում.