Պոլիէթիլենային տոպրակները «զարդարել» են ծառերը

Պոլիէթիլենային տոպրակները «զարդարել» են ծառերը

Եթե անցնեք Նինոծմինդա-Ախալքալաք մայրուղու ուղղությամբ, ապա տգեղ տեսարանի ականատեսը կդառնաք: Մայրուղու եզրին գտնվող ծառերը պատվել են պոլիէթիլենային տոպրակներով:

Ջիգրաշեն գյուղի բնակիչների վարելահողերը ևս ամբողջությամբ պատված են պոլիէթիլենային տոպրակներով, որն իրենից էկոլոգիական մեծ խնդիր է ներկայացնում:

Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներից տարհանվող աղբը կուտակվում է Ջիգրաշեն գյուղից ոչ շատ հեռու՝ բնակիչների վարելահողերի հարևանությամբ գտնվող աղբանոցում:
Քամին էլ իր հերթին աղբը տարածում է շրջակայքում գտնվող արտերում:

Այդ տեղանքը որպես աղբանոց ծառայում է 2015թ.-ից և նախատեսված է 9 տարվա շահագործման համար, որ հավաքվելու է 2 մունիցիպալիտետներից հեռացվող աղբը: Չնայած որ աղբանոցը ցանկապատված է, այնուամենայնիվ աղբը տարածվում է շրջակայքում: Բնակիչների խոսքով՝ կովերը հաճախ ուտում են այդ պոլիէթիլենային տոպրակները, ինչը անասունների մոտ տարբեր խնդիրներ է առաջացնում:

Ֆոտոշարքը կարող եք դիտել ստորև.
Мусор портит природу