Փոկա գյուղի բնակիչները սպասում են խոստացվածի իրականացմանը

Փոկա  գյուղի բնակիչները սպասում են խոստացվածի իրականացմանը

Փոկա գյուղի գլխավոր հիմնախնդիրը, բնակիչների կարծիքով, անորակ ջրատար խողովակներն են և բնական գազի բացակայությունը:

Բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն 3 ամսից ավելի է սպասում են, որ ղեկավարությունը կլուծի ջրատար խողովակների փոփոխման հարցը:

Գյուղում շարքից դուրս են եկած 3 հազար մետրից ավելի ջրատար խողովակ, որոնք պլաստիկ են և անորակ ու չեն դիմանում ջրի բարձր ճնշմանը:

Հիշեցնենք, որ 70 ընտանիքին ջուր մատակարարող ջրագիծը Փոկա գյուղում անցկացվել է 2014թ. «Օգնություն գյուղին» ծրագրով:

Փոկա գյուղի բնակիչները անհամբեր սպասում են նաև, որ կշարունակվեն գազաֆիկացման աշխատանքները: Բնակիչները նշում են, որ գազը արդեն հասցված է գյուղ, սակայն բնակիչները չեն կարող այն օգտագործել:

Գյուղում բնական գազից օգտվելու հնարավորություն ունեն հարյուրից ավելի ընտանիք, իսկ մյուս ընտանիքները հույս ունեն, որ շուտով գազաֆիկացման աշխատանքները կշարունակվեն և իրենց տներում էլ գազ կլինի:

Մանրամասները լսեք նյութում.

Բորիս Ղարսլյան