Թորիա գյուղի բնակիչները կրկին բողոքում են արոտավայրերի խնդրի շուրջ

Թորիա գյուղի բնակիչները կրկին բողոքում են արոտավայրերի խնդրի շուրջ

Մայիսի 28-ին Թորիա գյուղի բնակիչները բողոքով դիմել էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարան:
Բնակիչները բողոքում էին, որ ՛՛Գանձա Գրուպ՛՛ կոոպերատիվը ցանկանում է վարձակալել կամ գնել Թորիա գյուղին պատկանող արոտավայրերը:

Մենք արդեն մեկ ամիս է սպասում ենք քաղաքապետարանի պատասխանին: Մենք պահանջում ենք, որ մեր հողերը մեզ տան, առանց այն էլ մեր գյուղը քիչ արոտավայրեր ունի: Մեզ առաջարկում են մասնակցել աճուրդի, սակայն մենք դրա համար միջոցներ չունենք՛՛,- նշում են բնակիչները:

NOR ռադիոն այս խնդրին անդրադարձել էր նաև մայիս ամսին:

Մանրամասների մասին լսեք Թորիա գյուղի բնակիչների հետ մեր զրույցում.