Քաղաքապետը իրազեկվեց խաղահրապարակների խնդրի մասին

Քաղաքապետը իրազեկվեց խաղահրապարակների խնդրի մասին

Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնի ակտիվիստները քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրին 2 հարց: Հարցերը վերաբերում էին ՛՛Ծիծեռնակ՛՛ մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատմանը և մանկապարտեզի բակում խաղահրապարակի կառուցմանը:

Մինչ քաղաքապետին հանդիպելը ակտիվիստները ստորագրություններ էին հավաքել մանկապարտեզի երեխաների ծնողներից, իսկ այնուհետև պաշտոնական նամակով դիմել քաղաքապետին: Ակտիվիստների և Երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանը քաղաքապետի հետ հանդիպեցին հունիսի 7-ին:

Հանդիպմանը Անիվարդ Մոսոյանը նշեց, որ ստացել են նամակը և արդեն ստորագրել և պատասխանել են:
Բարձրացված հարցերի հետ կապված քաղաքապետը մասնավորապես նշեց. ՛՛Տեղյակ ենք մանկապարտեզ տանող նշված ճանապարհահատվածի անմխիթար վիճակի մասին: Այս տարվա տեղական բյուջեից գումար չի հատկացվել այդ հատվածի ասֆալտապատման համար, սակայն 2019թ. բյուջեից հնարավոր է հատկացում լինի: Խաղահրապարակների մասով պետք է նշեմ, որ այս տարի նախատեսված է Հայոս-Քարթլոս զբոսայգում և Նորաշեն թաղամասում կառուցվելիք խաղահրապարակներում տեղադրել համապատասխան խաղային ատրակցիոններ՛՛:

Երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանի այն հարցին, թե ինչու մանկապարտեզի բակում չի կառուցվում խաղահրապարակ, քաղաքապետը պատասխանել է, որ մանկապարտեզը հանդիսանում է իրավաբանական անձ և անհրաժեշտության դեպքում մանկապարտեզի ղեկավարությունը խաղահրապարակի կառուցումը կմտցնեն մանկապարտեզի տաարեկան բյուջեի մեջ:

Մանրամասները լսեք նյութում.

Անահիտ Զալալյան