Բնակիչները պահանջում են տեղադրել արագությունը սահմանափակող արգելակներ

Բնակիչները պահանջում են տեղադրել արագությունը սահմանափակող արգելակներ

Նինոծմինդա քաղաքի Երևանյան փողոցի բնակիչները պահանջում են իրենց փողոցում տեղադրել մեքենաների արագությունը սահմանափակող արգելակներ:

Բանն այն է, որ հետիոտնի համար մեծ վտանգ է ներկայացնում մեծ արագությամբ մեքենաների սլանալը: Այդ պատճառով ծնողները իրենց երեխաներին թույլ չեն տալիս չմուշկ և հեծանիվ վարել:

Բնակիչները նշում են, որ ասֆալտապատման աշխատանքների ժամանակ նրանց խոստացել են, տեղադրել արագությունը սահմանափակվող արգելակներ: Մեքենաները հաճախ մրցավազքի են դուրս գալիս:

Բորիս Ղարսլյան