Թորիայի անտառի փրկության խնդիրը գյուղացիների անհանգստության ներքո

Թորիայի անտառի  փրկության խնդիրը գյուղացիների անհանգստության ներքո

Թորիա գյուղի հիմնախնդիրներիից մեկը հանդիսանում է անտառտնտեսության պահպանությունը:
Գյուղից ոչ շատ հեռու կա մի մեծ անտառ, որտեղ բնակիչներն անցկացնում են իրենց ազատ ժամանակը: Բնակիչները նշում են, որ անտառում կան բազմաթիվ չորացած և հիվանդ ծառեր, որոնք պետք է դուրս բերել անտառից:

“Մեր անտառը մահանում է, մենք ցանկանում են փրկել այն: Այդ հիվանդ ծառերը կարող են վարակել առողջներին: Այդպիսով անտառը կարող է վերանալ: Չգիտենք, թե ում դիմենք այս խնդրի առնչությամբ: Հույս ունենք, որ համապատասխան մարմինները կարձագանքեն և կլուծեն խնդիրը: Մենք պատրաստ ենք նրանց օգնել, որպեսզի փրկենք մեր անտառը”,- նշեց Թորիա գյուղի բնակիչ Սերգեյ Պետրոսյանը:

Ըստ օրենսդրության բնակիչներն իրավունք չունեն ինքնուրույն ծառերը կտրել և դուրս բերել անտառի տարածքից:

“Բնակիչները պետք է դիմեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի գլխավոր անտառապետին, ով պետք է ուսումնասիրի անտառը և նամակով դիմի Անտառների վերականգման դեպարտամենտին: Դեպարտամենտը կուղարկի միջատաբան: Վերջինս էլ կուսումնասրի տեղանքը և կառանձնացնի կտրվելիք անտառամասը: Եթե նարավոր լինի բուժում իրականացնել, ապա կիրականացվի բուժում, իսկ եթե ոչ, ապա այդ հատվածը պետք է կտրել և դուրս բերել տարածքից”,- նշեց Անտառների վերականգման դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Մարինա Սուջաշվիլին: