![](https://nor.ge/wp-content/uploads/xxgza-1.jpg,Mic.mimJixFoka.webp.pagespeed.ic.sIwngLov78.webp)
Սեպտեմբերի 21-ին Հեշտիա գյուղի թիվ 2 դպրոցը կազմակերպել էր շաբաթօրյակ:
“Քաղաքացիական կրթություն” առարկայի դասընթացների շրջանակներում դպրոցի 5-12-րդ դասարաննների աշակերտները իրենց դասղեկների օգնությամբ մաքրեցին գյուղի հուշարձանների և վերջերս տեղադրված խաչի հարակից տարածքը:
«Շաբաթօրյակները ապագային միտված ներդրումներ են: Նմանատիպ միջոցառումները բարձրացնում են մեր ինքնագիտակցությունը: Այն մարդը, ով փողոց է մաքրում, մտահոգ է լինում, որպեսզի իր գյուղում մաքրություն տիրի»,- մեզ հետ զրույցում նշեցին շաբաթօրյակի մասնակից մանկավարժները:
Նյութը և լուսանկարները տրամադրել է Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը: