Տամիֆլյուն անվճար տրվում է հարբուխով հիվանդ բնակիչներին

Տամիֆլյուն անվճար տրվում է հարբուխով հիվանդ բնակիչներին

Վրաստանում գրիպով վարակվածության դեպքերի հաճախակիության հետ կապված հայտարարվել է արտակարգ դրություն:

Այդ առնչությամբ Նինոծմինդա քաղաքի Հանրային առողջապահական կենտրոնում անցկացվեց հանդիպում՝ տեղական բժիշկների մասնակցությամբ:

Հանդիպման քննարկման առարկան Վրաստանի Առողջապահության նախարարությունից ստացված նամակն էր գրիպով վարակվածության դեպքերի հաճախակի դառնալու և նույնիսկ մահվան դեպքեր գրանցվելու առնչությամբ: Նախարարության կողմից Հանրային առողջապահության կենտրոնին է տրամադրվել ՛՛Տամիֆլյու՛՛ անվամբ պրեպարատ, որը անվճար կտրվի գրիպով հիվանդ բնակիչներին:

Վրաստանում տարածված H1N1 կամ խոզի գրիպի ախտանիշները շատ նման են սովորական հարբուխի ախտանիշներին, որը ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տենդով, հազով, թուլությամբ:

Վրաստանում H1N1 վիրուսից արդեն մահացել են 8 մարդ, ովքեր ըստ երևույթին ուշեն դիմել բժշկական կենտրոններ:

Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը կոչ արեց հնարավորինս հեռու մնալ հարբուխով հիվանդ մարդկանցից, կրել դիմակ, ընդունել վիտամիններ և հաճախ լվանալ ձեռքերը: Հիվանդանալու դեպքում պետք է դիմել տեղի բուժքույրերին և ստանալ համապատասխան խորհրդատվություն:

Մանրամասների մասին լսեք Տիգրան Եղոյանի հետ մեր զրույցում.