Ազատության փողոցի մայթերը անանցանելի են հետիոտների համար

Ազատության փողոցի մայթերը անանցանելի են հետիոտների համար

Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի մայթերը ձնաբքի հետեւանքով դարցել են անանցանելի, ինչը խնդիրներ է ստեղծում հետիոտների համար:

Անցորդները ստիպված են անցնել փողոցի կենտրոնական երթեւեկելի հատվածից, խոչընդոտելով տրանսպորտի երթեւեկությանը:

Նշենք, որ այդ անհարմարությունների պատճառը հիմնական ավտոճանապարհի եւ մայթերի սխալ նախագծումն է:

Բնակիչները նշեցին, որ նախկինում ճանապարհը շատ լայն էր, եւ մայթերը նույնպես համապատասխանում էին չափանիշներին:

Այս հատվածում, մայթերը այնքան նեղ են, որ կոմունալ ծառայության տրակտորը չի կարող մաքրել մայթը:

Ինչպես նշում էին հետիոտնները, նոր նախագծի իրականացումից հետո միայն մեկ մարդ է կարող քայլել մայթով, հետեւաբար հետիոտներն ստիպված են քայլել կենտրոնական փողոցով:

Այլ կերպ, բնակիչները չեն կարող անցնել, ուստի ստիպված են ամեն օր վտանգի ենթարկել իրենց կյանքը: Բնակիչները խնդրում են տեղական ղեկավարությունից ուշադրություն դարձնել եւ լուծել այս խնդիրը: