Ջրափոսեր Նինոծմինդա-Բավրա ճանապարհին

Ջրափոսեր Նինոծմինդա-Բավրա ճանապարհին

Նինոծմինդայից Հայաստանի ուղղությամբ ճանապարհը դժվար անցնելի է գոյացած ջրափոսերի պատճառով:

Այս ճանապարհին, ձնհալից կուտակված ջրի պատճառով գոյանում են մեծ ջրափոսեր, որոնք հիշեցնում են լճակներ, ինչը դժվարացնում է երթեւեկությունը եւ ճանապարհի այս հատվածում լինում են խցանումներ:

Ավտոմեքենաների վարորդները դժգոհում են ճանապարհի վիճակից, որը ոչ միայն խոչընդոտում է երթեւեկությանը, այլեւ` այդ պատճառով ավտոմեքենաները հաճախ են փչանում:

Ըստ տաքսու վարորդի, ով ամեն օր անցնում է այս ճանապարհով դժգոհում է ճանապարհի անանցանելի վիճակից : Եվ հիմա, օրենքով բոլոր մեքենաները պետք է անցնեն տեխնիկական ստուգումներ: “Իհարկե, մեր մեքենաները չեն անցնի ստուգումներ: Թող նախ եւ առաջ պայմաններ ստեղծեն, նոր պահանջեն”,- մեր հետ զրույցում նշեց տաքսու վարորդը:

Վարորդները խնդրում են գոնե փոքրիկ առու բացեն, որպեսզի ձնհալից կուտակվող ջուրը չհավաքվի եւ հոսի առվակով:

Մենք դիմեցինք «Ջավախավտո Գզա» ընկերության տնօրենին, ով զբաղվում է ձմեռային ժամանակահատվածում այս ուղղությամբ ճանապարհների մաքրելով: «Ջավախավտոգզա» ընկերության տնօրենը նշեց, որ ընկերությունը ճանապարհը մաքրում է միայն ձնից:

Այլ աշխատանք ընկերության պարտականությունների մեջ չի մտնում: Այս ճանապարհը գտնվում է վերականգնման փուլում եւ կավարտվի այս տարվա սեպտեմբերին: Կառավարության խնդրանքով երբեմն ըներությունը մասնակի վերանորոգում է կատարում, լցնում է փոսերը ավազով: “Այսօր կասեմ իմ աշխատակիցներին, որպեսզի կատարեն առվակ բացելու աշխատանքը”,-մեզ հետ զրույցում նշեց Նոդար Ինասարիձեն: