Տաքսիները տարվա ընթացքում տեխզննում կանցնեն 2 անգամ

Տաքսիները տարվա ընթացքում տեխզննում կանցնեն 2 անգամ

Վրաստանում շահագործվող տաքսիները ստիպված կլինեն տեխզննում անցնել տարվա  ընթացքում երկու անգամ: Փոփոխությունը մտցվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման մասին օրինագծում:

Տաքսիները պարբերաբար տեխզննում կանցնեն մեքենայի արտադրման տարեթվից մեկ տարի անց, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ տեխզննումը տեղի կունենա 6 ամիսը մեկ անգամ: aliq.ge