Աֆղանստանում կին զինծառայողներին շնորհավորել են Մարտի 8-ի առթիվ

Աֆղանստանում կին զինծառայողներին շնորհավորել են Մարտի 8-ի առթիվ

Աֆղանստանում Վրաստանի պաշտպանության ուժերի ղեկավար ռազմական ներկայացուցիչ, գնդապետ, Մալխազ Մերլանին Բագրամի ավիացիոն բազայում և Քաբուլում «Կայուն աջակցության» առաքելության շտաբում վրաց կին զինծառայողներին շնորհավորել է Կանանց միջազգային օրվա առթիվ և փոխանցել հուշանվերներ:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, վրաց կին խաղաղարարները իրենց ստանձնած առաջադրանքները կատարում են բարձր մակարդակով: Նրանց մի մասն աշխատում է բուժկետում, մյուս մասը շտաբային գործունեություն է ծավալում:

Բագրամի ավիացիոն բազայում երկրորդ հետեւակային բրիգադի 22-րդ գումարտակը, իսկ Քաբուլում չորրորդ մեխանիզացված բրիգադի հզորացված հարյուրյակը խաղաղ առաքելությունը կատարում է 2018 թվականի հոկտեմբերից: 1tv.ge