Սակրեբուլոն հաստատեց «Աջակցություն գյուղին» շինարարական աշխատանքների ծրագիրը

Սակրեբուլոն հաստատեց «Աջակցություն գյուղին» շինարարական աշխատանքների ծրագիրը

Մարտի 20-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հերթական նիստ, որտեղ քննարկվեցին երկու հարց `2019 թ. բյուջեի մասնակի փոփոխություն, այդ թվում, շինարարության աշխատանքների հաստատում, « Աջակցություն գյուղին » ծրագրի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետի շտապ օգնության կենտրոնի կառուցման համաձայնության հարցը:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի շտապ օգնության շենքի շինարարությունը կֆինանսավորվի տարածաշրջանային հիմնադրամի կողմից `255 600 լարի չափով:

Ինչ վերաբերում է «Աջակցություն գյուղին» ծրագրին, նշենք, որ երկամյա ընդմիջումից հետո պետությունը վերսկսեց «Աջակցություն գյուղին» ծրագիրը: Գումարի բաշխումը, ինչպես նախկինում, իրականացվում է ըստ բնակչության թվաքանակի: Աշխատանքի առաջնայնությունները որոշելու համար Նինոծմինդայի քաղաքապետարանի ղեկավարությունը հանդիպում է ունեցել յուրաքանչյուր գյուղում: Հանդիպման ընթացքում գյուղացիները ընտրեցին եւ առաջարկեցին այն աշխատանքները, որոնք հիմնականում կարեւոր են գյուղի համար: Սակրեբուլոյի հանդիպման ժամանակ ընդունվել են այնպիսի ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն գյուղերում:

«Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում Նինոծմինդայի մունիցիպալիտետը ստացել է 444000 լարի քաղաքապետարանի գյուղերի համար, որտեղ կանցկացվեն հետեւյալ աշխատանքները.

Սամեբա գյուղի ջրամատակարարման գծի վերանորոգում `10 000 լարի:

Ժդանովականում անասունների համար խմելու ջրի ջրամբարի կառուցում 12 000 լարի:

Գորելովկայում – ջրագծի վերանորոգում -16 000 լարի:

Սպասովկայում – ջրագծի վերանորոգում` 12 000 լարի:

Օրլովկայում – ջրագծի վերանորոգում 12 000 լարի:

Եֆրեմովկայում գույքի ձեռքբերման համար 10 000 լարի:

Մ.Գոնդուրա գյուղում ոռոգման համակարգի վերանորոգում 16,000 լարի:

Փ. Գոնդուրա գյուղում ջրագծի վերանորոգում 16 000 լարի:

Դիլիֆի գյուղում գերեզմանոցի ցանկապատում՝ 20,000 լարի:

Ղուլալիս գյուղում 8000 լարի մարզադաշտի կառուցման, իսկ 8000 լարի `գերեզմանոցի ցանկապատման համար:

Մամզարա գյուղում հանգստյան վայր կառուցելու համար 6000 լարի, իսկ գյուղամեջյան ճանապարհների վերանորոգման համար 10.000 լարի:

Սաթխայի մարզադաշտի կառուցման համար `20 000 լարի:

Փ.Արագալ գյուղուի ջրամատակարարման գիծի վերանորոգման համար `12 000 լարի:

Մ.Արագյալ գյուղում գիշերային լուսավորության համար `16 000 լարի:

Օրոջալար գյուղում դպրոցի բարելավման համար 6000 լարի, գիշերային լուսավորության համար 10.000 լարի:

Մ. Խանչալի գյուղում գերեզմանոցի ցանկապատման համար 20 000 լարի:

Փ. Խանչալի գյուղում գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար 6000 լարի եւ 10.000 լարի գիշերային լուսավորության համար:

Կաթնատու գյուղում անասունների համար խմելու ջրի ջրամբարի կառուցում`12,000 լարի:

Փոկա գյուղում խմելու ջրի ջրամղիչ պոմպի գնման համար հատկացվել է 5,000 լարի եւ գիշերային լուսավորության համար 15,000 լարի:

Վլադիմիրովկա գյուղում գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար`10,000 լարի:

Գանձա գյուղում գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար8000 լարի, իսկ խմելու ջրամբարի վերանորոգման համար 12.000 լարի:

Սաղամո գյուղում խմելու ջրի ջրամղիչ պոմպի գնման համար 3000 լարի, իսկ կամուրջի վերանորոգման համար 7000 լարի:

Թորիա գյուղում, սպորտային բազայի շինարարության համար `16 000 լարի:

Հեշտիա գյուղում գյուղի վարչական շենքի վերանորոգման համար 10,000 լարի, իսկ կամրջի վերանորոգման համար 10,000 լարի:

Ուչմանա գյուղում `ջրահեռացման ջրանցքների կառուցման համար 12,000 լարի:

Ղաուրմա գյուղում մարզադահլիճի կառուցման համար `12,000 լարի:

Ռոդիոնովկա գյուղում մարզադահլիճ կառուցելու համար 5000 լարի, իսկ մշակույթի տան վերանորոգման համար 5000 լարի:

Տամբովկա գյուղում գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար 10.000 լարի:

Ասպարա գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար `10,000 լարի:

Ջիգրրաշեն գյուղում գյուղամեջյան ճանապարհների աշխատանքների համար `16.000 լարի:

Փ. Խորենյա գյուղում 7000 լարի է տրամադրվում ջրագծի վերանորոգման համար `3000 լարի, սպորտային սարքավորումների ձեռքբերման համար: