
Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային գնումների ծառայությունը հայտարարել է Նինոծմինդայի շտապօգնության կենտրոնի կառուցման մրցույթ:
Նոր մասնաշենքի կառուցման համար հատկացվել է 255.600 լարի:
Մրցույթը նախատեսվում է անցկացնել ապրիլի 30-ին:
Նինոծմինդայի շտապօգնության կենտրոնի շենքերը կկառուցվի Հովսեփյան փողոցում:
Ըստ նախագծի շինության ընդհանուր մակերեսը 700 քմ է :
Հիշեցնենք, որ պետությունը պլանավորում է ծախսել 20 միլիոն լարի շտապ օգնության կայանների եւ ամբուլատոր-պոլիկլինիկայի շինարարության եւ վերականգնման համար: Երկու տարվա ընթացքում երկրի մունիցիպալիտետներում կկառուցվեն եւ կվերանորոգվեն 360-ից ավելի բուժհիմնարկներ: