Կոռուպցիան Վրաստանում շարունակում է մնալ կարևոր խնդիրներից մեկը

Կոռուպցիան Վրաստանում շարունակում է մնալ կարևոր խնդիրներից մեկը

Վրաստանում լայն տարածում ունի պաշտոնական լիազորությունների գործածումն անձնական նպատակների համար և իշխանությունները գրեթե չեն արձագանքում կոռուպցիյաի դեպքերին, մինչդեռ ցածր մակարդակի վրա դեռևս կոռուպցիոն դեպքերը հազվադեպ, բայց գոյություն ունեն:
Այսպիսին է «Վրաստան-միջազգային թափանցիկություն» կազմակերպության կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները, որը (ՀՌԿԿ) անցկացրեցին 2019 թ. Փետրվարի 20-ից մինչեւ մարտի 5-ը:

Կոռուպցիյան ցածր մակարդակում

Հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների միայն 1%-ն է 12 ամսվա ընթացքում առնչվել կոռուպցիայի հետ՝ ցածր մակարդակում, և դա լիովին համահունչ է նախորդ տարիների ցուցանիշներին:

91%-ը նշում է, որ անձնական նպատակների համար պաշտոնի օգտագործման ամենատարածված ձևերից է բարեկամներին և հարազատներին աշխատանքի տեղավորելը, բիզնեսի հովանավորությունը (86%), բյուջետային միջոցների աննպատակ օգտագործումը (79%) և կոնկրետ խնդիրների լուծման համար կաշառք վերցնելը (58%):

Հարցմանը մասնակցած Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը (52%) կարծում է, որ տարածված է պաշտոնյաների հետ կապված ընկերությունների համար նախապատվություն տալ պետական գնումների/մրցույթների գործընթացում։

Միևնույն ժամանակ, հարցվածները վստահ են, որ երկրում կան կոռուպցիայի այլ ձևեր, 51%-ը կարծում է, որ աստիճանավորներն ու պատգամավորները իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելով օգտագործում են անձնական նպատակների համար:

Աշխատանքի ընդունվել պետական ծառայություններում

Հարցվածների կարծիքով, պրոֆեսիոնալիզմը կրկին չի հանդիսանում պետական ծառայության մեջ աշխատանքի տեղավորելու հիմնական չափանիշը: 31%-ը կարծում է, որ այս գործում կարևորը հարկավոր ծանոթություններն ու կապերն են:

Հավելյալ տեղեկության համար այստեղ։