Կայացավ երեք դպրոցների վերանորոգման մրցույթը

Կայացավ երեք դպրոցների վերանորոգման մրցույթը

Նինոծմինդայի քաղաքապետարանի գնումների ծառայություն անցկացրեց երեք մրցույթ Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների վերականգնման համար:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Օրոջալար գյուղի դպրոցի վերանորոգման մրցույթը: Նախատեսվող 23,479 լարիի դիմաց տենդերը շահեց «კარკოვზი» շինարարական ընկերությունը 18, 292 լարիի դիմաց : Նախատեսված ծրագրի համաձայն պլանավորվում է փոխել հին պատուհանները եւ դռները, ինչպես նաեւ սանհանգույցի վերանորոգումը:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ նաեւ Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի մրցույթը: Մրցույթը շահել է «ԱՐՄԱՆ» շինարարական ընկերությունը նախատեսվող 130,000 լարիից 93, 882 լարիի դիմաց: Դպրոցը պետք է անցկացվի ջեռուցման համակարգ, սանհանգույց , փոխվելու են պատուհանները եւ դռները:

Նինոծմինդայի թիվ 4 դպրոցի համար տրամադրվել է 82,000 լարի, որը կծախսվի ջեռուցման համակարգ, սանհանգույց, եւ տանիքի փոխելուն: 70,000 լարիի դիմաց մրցույթը շահեց Նորայր Նալբանդյանը:

Նշենք, որ այդ աշխատանքների իրականացման պայմանագիրը, դեռեւս վերջնական որոշում չի ստացել, որողում կկայացվի մրցույթային հանձնաժողովի քննարկումից հետո: