Նաիր Մելիքյանի ջախջախիչ հաղթանակը

Նաիր Մելիքյանի ջախջախիչ հաղթանակը

Մայիսի 4-ին Թբիլիսիում կայացած խառը մարտարվեստի Titan Global Championship-ի առաջնությանը Հայաստանը ներկայացնող ջավախքցի Նաիր Մելիքյանը վայրկյանների ընթացքում կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող պրոֆեսիոնալ Titan Global Championship-ի առաջնությանը Հայաստանի ներկայացել էր երկու մարզիկով՝ Հակոբ Օրդանյան և Նաիրի Մելիքյան: Գլխավոր մարզիչ Աշոտ Պետրոսյանի ղեկավարությամբ:

Ջավախքցի Նաիր Մելիքյանը հանդես էր գալիս Հայաստանի դրոշի ներքո: Նա մենամարտում էր Վրաստանը ներկայացնող Գիորգի Կաբուլաշվիլիի հետ: Մելիքյանը հաշված վայրկյանների ընթացքում կարողացավ ջախջախիչ պարտության մատնել հակառակորդին: Մենամարտն ընթանում էր վեցանկյուն ձևաչափով:

2018-ի փետրվարին նա նվաճեց չեմպիոնի գոտին Հայաստանում կայացած առաջնությունում, որտեղ հաղթանակի համար պայքարում էին Հայաստանի, Վրաստանի և Իրանի իսլամական հանրապետության մարզիկները:

2017 թվականի հուլիսին Բաթումիում անցակացվող World martial arts festival – ին (Համաշխարհային մարտարվեստի փառատոն) Նաիր Մելիքյանը նվաճել էր իր առաջին գոտին:

Նաիր Մելիքյանը քիք-բոքսինգ մարզաձևում չեմպիոն է ճանաչվել նաև 2013, 2014, 2015, 2016 թվականներին Վրաստանի և միջազգային տարբեր մրցաշարերում։

https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fvae.iritsyan%2Fvideos%2F2276361709092477%2F&display=popup&ref=plugin&src=video