Ախալքալաքում նշվեց Վրաստանի Անկախության օրը

Ախալքալաքում նշվեց Վրաստանի Անկախության օրը

Մայիսի 26 – ին Վրաստանը նշում է ազգային գլխավոր տոնը’ անկախության օրը: Ախալքալաքում անցկացվեց միջոցառում նվիրված Վրաստանի անկախոոթյան 28 – ամյակին:

Միջոցառման համար տոնին համապատասխան գեղեցիկ ձևավորումով զարդարվել էր բեմահարթակը, իսկ ցուցադրության համար հրապարակ էին բերվել զինտեխնիկաներ:

Միջոցառումը սկսվեց ժամը 15:00- ին: Գեղեցիկ պարային համարներով հանդես եկան Ախալքալաքի, Նինոծմինդայի, և Ասպինձայի համույթները:

Միջոցառմանը ներկա էին ղեկավար անձինք: Չնայած եղանակային պայմանները անբարենպաստ էին, այնուամենայնիվ միջոցառումը կայացավ: