Մեքենաների տեխզննման կարգում հնարավոր են փոփոխություններ

Մեքենաների տեխզննման կարգում հնարավոր են փոփոխություններ

Վրաստանի ՆԳ նախարարության հետազոտությունների և բարեփոխումների բաժնի ղեկավար Բեքա Լիլուաշվիլիի հայտարարությամբ, հնարավոր է, տեխզննում չանցած երթևեկող մեքենաները ամսվա մեջ մեկ անգամ տուգանվելու փոխարեն 3 օրը մեկ տուգանվեն:

Նրա խոսքով, նախարարությունը պատրաստվում է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել խորհրդարանին:

«Այսօրվա դրությամբ մենք պարտադիր տեխզննման համար տուգանում ենք 30 օրը մեկ, որը համաձայնեցված էր Էկոնոմիկայի նախարարության հետ: Քանի որ օրենքը չի հստակեցնում ժամանակահատվածը, մենք մինչև գարնանային նստաշրջանի վերջ կներկայացնենք նոր փոփոխությունների փաթեթ՝ սահմանելով, որ պարտադիր տեխզննում չանցած ավտոմեքենայի սեփականատերը պետք է տուգանվի 72 ժամը մեկ»,- հայտարարել է Լիլուաշվիլին: aliq.ge