Նինոծմինդայում նշվեց Վրաստանի եւ Հայաստանի Անկախության օրը

Նինոծմինդայում նշվեց Վրաստանի եւ Հայաստանի Անկախության օրը

Մայիսի 29-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի բակում տեղի է ունեցավ Վրաստանի եւ Հայաստանի Անկախության օրվան նվիրված տոնական համերգ:

Գալա համերգը սկսվեց Վրաստանի եւ Հայաստանի օրհներգերով, որից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության ղեկավար Ժորա Սնխչյանը խոսեց հանդիսավոր ելույթով:

Միջոցառմանը ելույթ ունեցան Նինոծմինդայի «Նինո » մանկատան, երաժշտական ​​դպրոցի , մշակույթի կենտրոնի սաները:

Համերգի ընթացքում ներկայացրին երկու եղբայրական ժողովուրդների երգերը եւ ժողովրդական պարերը: