Ինչպե՞ս մահից հետո ջնջել Facebook-ի էջը

Ինչպե՞ս մահից հետո ջնջել Facebook-ի էջը

Facebook սոցցանցում կա կարգավորում, որը թույլ է տալիս ջնջել հաշիվը մահից հետո:

Ինչպես գրում է CNBC-ը, եթե դուք չեք ցանկանում դա անել, կարող եք թողնել ձեր հաշիվը որպես հուշ, որը կկառավարեն ձեր ընկերները կամ ընտանիքի անդամները: Սակայն այդ ամենը պետք է կարգավորել մինչ մահանալը:

Դրա համար «կարգավորումներ» բաժնում պետք է ընտրել «խմբագրել», ապա «հիշատակի կարգավորումներ»:

Սոցցանցը թույլ կտա ընտրել մեկին, որը կկառավարի ձեր էջը մահից հետո: Դուք պարզապես համապատասխան դաշտում պետք է գրեք այդ ընկերոջ անունը:

Ձեր ընկերն այդ մասին նամակ կստանա:

Սակայն նա չի կարող ջնջել ձեր էջը, դա մի փոքր բարդ է:

«Մեկ այլ մարդու հաշիվ մուտք գործելը հակասում է Facebook-ի քաղաքականությանը»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: news.am