Հանդիպում պատգամավոր Հենզել Մկոյանի հետ

Հանդիպում պատգամավոր Հենզել Մկոյանի հետ

Հունիսի 10-ին խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը հանդիպեց քաղաքային խորհրդի եւ Նինոծմինդայի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ:

Հանդիպման ժամանակ պատգամավորը խոսեց գյուղերի խնդիրների մասին, որ նրանք պետք է պայմանագիր կնքեն քաղաքապետի հետ: Պետք է իրականացնեն բոլոր այն աշխատանքները, որոնք գյուղացիներն իրենք են ընտրել: Նախեւառաջ, եթե գյուղում որակյալ մասնագետներ կան, ապա աշխատանքները պետք է իրականացնեն նրանք , եթե ոչ, ապա նրանք պետք է հրավիրեն մասնագետներ քաղաքից կամ այլ գյուղից: Խոսվեց նաեւ այն մասին, որ աշխատանքները պետք է կատարվեն որակյալ եւ ճիշտ ժամանակին:

Պատգամավորը նշեց, որ պարբերական աշխատանքներ է կատարվելու: Մասնակի վերանորոգվելու են Նինոծմինդա-Ծալկա եւ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհները: Շնորհիվ այն բանի, որ աշունը մեր տարածաշրջանում վաղ է սկսվում, աշխատանքը պետք է սկսվի Նինոծմինդայից դեպի Ծալկաի մունիցիպալիտետ եւ Ախալքալաքից դեպի Կարծախի անցակետ: Վերանորոգման ենթակա ճանապարհների ընդհանուր երկարությունը 40 կմ է, որից 20 կմ կկառուցվի այս տարի, իսկ մնացածը, 2020 թվականին:

Ավելի մանրամասները մեր նյութում :