Ամառային ճամբար `« Անգլերեն լեզվի մատչելիության ծրագրով» / Access

Ամառային ճամբար `« Անգլերեն լեզվի մատչելիության ծրագրով» / Access

Հունիսի 16-ից սկսվեց ամառային ճամբար` Նինոծմինդայի երիտասարդական կենտրոնում « Անգլերեն լեզվի մատչելիության ծրագրով` Access»:

Ճամբարը կտեւի 5 օր: Մասնակցում են 14-16 տարեկան 25 պատանիներ: Ծրագիրը ներառում է մասնակիցներ մունիցիպալիտետի տարբեր դպրոցներից` մեծամասնությունը Նինոծմինդայի թիվ 1 դպրոցից են :

Պարապմունքները սկսվում են առավոտյան ժամը 10: 00-ին, եւ ավարտվում են` 16: 00-ին: Օրվա ընթացքում կատարվող բոլոր գործողությունները անգլերեն լեզվով են:

«Մասնակիցները արդեն մեկ տարի սովորել են, եւ սա տարվա ուսուցման ամփոփումն է: Կարծում եմ սա նորություն է, անգլերենով օրն անցկացնելու համար: Մենք իրականացնում ենք տարբեր գործողություններ: Սա լավ մեթոդ է անգլերեն լեզվի զարգացման համար », ասում է անգլերենի ուսուցիչ Գոհար Վարդանյանը:

Ճամբարի վերջին օրը աշակերտները կմեկնեն էքրսկուրսիա Դաշբաշի կիրճ: Այնտեղ մեկնելու ոգեշնչման աղբյուր է հանդիսացել NOR ռադիոկայանի աշխատակիցների կողմից արված լուսանկարները : Դաշբաշը եզակի վայր է Վրաստանում:

Ճամբարի ընթացքում աշակերտները պլանավորել են մաքրել տարածքը կամավոր հիմունքներով, տնկել ծառեր եւ ծաղիկներ Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի բակում: Ուսուցիչ Լաուրա Վարդանյանը նշեց, որ այս գործունեությանը ցանկանում է ընդգրկել կամավորների:

Աշակերտները հանգստանալու են երեք ամսով, եւ սեպտեմբերին սկսելու են անգլերեն սովորել ուսումնական տարվա մեկնարկի հետ: Դասերը կլինեն շաբաթական երեք օր, օրը երկու ժամ:

Վրաստանում ծրագիրը սկսվել է 2010 թվականին եւ տեղի է ունեցել չորս մունիցիպալիտետներում: Ներկայումս տեղի է ունենում 18 մունիցիպալիտետներում: Երկու տարի շարունակ աշակերտները սովորել են անգլերեն: Այս ծրագրի շրջանակներում աշակերտները մասնակցել են տարբեր բացօթյա միջոցառումների` էքսկուրսիաների, թեմատիկ նախաձեռնությունների, տարբեր կամավոր գործողությունների: Ուսուցիչներն են Լաուրա Վարդանյանը, Գոհար Վարդանյանը եւ Նաիրա Այվազյանը:

Ծրագիրը իրականացվում է «PHInternational» – ի կողմից, Վրաստանյան Հարմոնիայի մասնաճյուղով `ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ: