Ի՞նչ մասնագիտություն են ընտրում շրջանավարտները

Ի՞նչ մասնագիտություն են ընտրում շրջանավարտները

Նինոծմինդայի մունիցիպալիտետում կա կարծրատիպ, որ կանայք պետք է աշխատեն դպրոցներում, մանկապարտեզներում եւ հիվանդանոցում: Տարածաշրջանում մասնագիտությունները շարունակում են բաժանվել տղամարդկանց եւ կանանց միջեւ:

Որպեսզի պարզենք թե ինչ մասնագիտություն են ընտրելու 11-12-րդ դասարանների աշակերտները` անցկացրեցինք հարցում: Պարզվեց, որ մի մասը որոշել է մասնագիտություն ընտրել ըստ նախասիրության, մի մասը այնպիսի մասնագիտություն, որը համարվում է կանացի մասնագիտություն եւ հնարավորություն է տալիս աշխատել կանանց կոլեկտիվում: Այս տարվա շրջանավարտներն ընտրում են տարբեր մասնագիտություններ:

«Ես արդեն ընտրել եմ ուսուցչի մասնագիտությունը, քանի որ ես շատ եմ սիրում հայոց լեզուն եւ գրականությունը, եւ ծնողներս դեմ չեն մասնագիտությանս ընտրության հարցում », – ասում է Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի աշակերտուհին:

Աննան արդեն ընտրել է իր մասնագիտությունը, ուզում է դառնալ դեղագործ:
«Ես ընտրեցի այս մասնագիտությունը, որովհետեւ սիրում եմ քիմիա եւ ֆիզիկա»: Ի տարբերություն Աննայի` Լաուրան դեռեւս մասնագիտություն չի ընտրել: «Ես չգիտեմ, կկարողանամ այստեղ աշխատանք գտնել: Ես ուզում եմ որ աշխատանքը լինի կանացի », – ասում է Լաուրան:

«Ես ուզում եմ դառնալ տնտեսագետ, ավելի շատ հետաքրքրվում եմ բանկային գործունեությամբ, սիրում եմ աշխատել գրասենյակում : Անկախ մեր ունեցող կարծրատիպերից, որ դա կանացի մասնագիտություն չէ, ես ընտրեցի այն մասնագիտությունը, որն ինձ դուր է գալիս », – ասաց շրջանավարտներից մեկը:

Լրացուցիչ մանրամասները մեր նյութում: