Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհի շինարարության համար հայտարարվել է մրցույթ

Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհի շինարարության համար հայտարարվել է մրցույթ

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը հայտարարեց Գոնդուրայի գյուղական համայնքի ճանապարհների վերականգնման մրցույթը:

Ըստ այդ նախագծի, նախատեսվում է վերականգնել 3,330.2 մ ճանապարհ` 1,784,556 լարիի դիմաց:

Մրցույթը տեղի կունենա հուլիսի 4-ին:

Այս նախագիծը թույլ կտա ասֆալտապատել մինչեւ Մամզարա գյուղ տանող ճանապարհը: Նշենք նաեւ, որ այս նախագծից բացի, նախատեսվում է նաեւ վերականգնել Մամզարա գյուղից մինչեւ Դիլիֆ գյուղի 5 կմ-անոց ճանապարհահատվածը: