Մունիցիպալիտետը սպորտի զարգացման համար ձեռք է բերել գույք

Մունիցիպալիտետը սպորտի զարգացման համար ձեռք է բերել գույք

Նինոծմինդայի մունիցիպալիտետը սպորտի զարգացման համար ձեռք է բերել 9,640 լարի արժողությամբ սպորտային գույք:

Այս գումարի դիմաց ձեռք է բերվել 48 ֆուտբոլային գնդակներ, 3 վոլեյբոլի ցանց, 20 գնդակներ, 3 ֆուտբոլի դարպասի ցանց , 5 ֆուտզալի գնդակ, 1 բռնցքամարտի պարկ, 10 զույգ թենիսի գնդաթի:

Նաեւ ձեռք է բերել 16 զույգ դահուկ, 16 լեռնադահուկային փայտիկներ եւ 16 զույգ լեռնադահուկային կոշիկներ:

Սպորտային գույքի ձեռքբերման համար անցկացվել է մրցույթ, գումարը 11.000 լարի, որի արդյունքում հաղթել է «Geo Comfort» ընկերությունը` 9.640 լարիի դիմաց:

Ինչպես տեղեկացանք քաղաքապետարանի տնտեսական ծառայությունից, վերը նշված սպորտային գույքը ուղարկվել է Նինոծմինդա քաղաք եւ մունիցիպալիտետի գյուղեր: