Ոստիկանության կողմից լրագրողների դեմ կոպիտ գործողությունները Վրաստանում, դատապարտում է Լրագրողների միջազգային դաշնությունը

Ոստիկանության կողմից լրագրողների դեմ կոպիտ գործողությունները Վրաստանում, դատապարտում է Լրագրողների միջազգային դաշնությունը

Լրագրողների միջազգային դաշնությունը դատապարտում է Վրաստանում ոստիկանության կողմից լրագրողների դեմ կոպիտ գործողությունները:

Կազմակերպությունը Վրաստանի լրագրողների անկախ միության վրա հենվելով նշում է, որ լրագրողներին Վրաստանի խորհրդարանից դուրս են բերել ուժ գործադրելով և, որ Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս տուժել են տասնյակ լրագրողներ:

Լրագրողների միջազգային և եվրոպական դաշնությունները կոչ են անում Վրաստանի իշխանություններին, դադարեցնել լրագրողների հետապնդումը և հարգեն մամուլի ազատությունը և լրատվություն ստանալու իրավունքը:

Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ցույցին տուժել է Վրաստանի առաջին ալիքի հինգ աշխատակից: Նրանք աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ստացել են տարբեր տեսակի վնասվածքներ: 1tv.ge