Կարտոֆիլի դաշտերը տուժել են եղյամից

Կարտոֆիլի դաշտերը տուժել են եղյամից

Այս տարի բնությունը երկու լուրջ հարվածներ է հասցրել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչներին, նախ տեղաց ուժեղ կարուտ այնուհետեւ եղյամ:

Հուլիսի 2-ի գիշերը Նինոծմինդայի մունիցիպալիտետում կտրուկ նվազեց օդի ջերմաստիճանը ինչի արդյունքում ցրտահարվեց կարտոֆիլի ցանքատարածությունները:

Բնակիչներն ասում են, որ դա շատ վատ կանդրադառնա կարտոֆիլի բերքատվությանը: Դրանից առաջ կարկուտն էր վնասել ցանքատարածություններին, այնուհետեւ եղյամը եւ այլեւս լավ բերքի ակնկալիք չկա:

Նշենք որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի ոչ բոլոր բնակիչներն են տուժել բնության տարերքներից, կան գյուղեր որոնց մեծ վնաս չի հասցրել բնությունը: