Կայացավ երաժշտական դպրոցի հաշվետու համերգը/լուսանկարներ/

Կայացավ երաժշտական դպրոցի  հաշվետու համերգը/լուսանկարներ/

Նինոծմինդայի երաժշտական դպրոցում կայացավ հանրագումարային հաշվետու համերգը:

Հաշվետու համերգ դպրոցում անցկացվում է ամեն ուսումնական տարվա վերջում: Համերգին մասնակցում էին նախապատրաստական դասարանի և տարբեր մրցույթներում և փառատոններում հանդես եկած աշակերտները: “Բոլորին մաղթում են լավ տրամադրություն, ցանկանում ենք, որ մոռանաք առօրյա հոգսերի մասին և ընկղմվեք երաժշտական աշխարհի խորքերը՛՛, -ներկաներին դիմելով իր խոսքում նշեց համերգավար Աննան:


Համերգին ներկա էին ծնողները, երաժշտական դպրոցի ուսուցչական կազմը, Նինոծմինդայի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի զարգացման ծառայության ղեկավարությունը՝ ի դեմս Լաուրա Վարժապետյանի և Ժորա Սնխչյանի:

Համերգի ավարտին մասնակցներն ստացան հավաստագրեր և դիպլոմներ:
Իր խոսքում Ժորա Սնխչյանը նշեց, որ գոհ է համերգից, իսկ դպրոցի սաները հաջողությունները ուրախացնող են: Նա նաև նշեց, որ այս տարի շատ կարևոր իրադարձություն էր վրաց կոմպոզիտորների այցը Նինոծմինդա:

Մանրամասները լսեք և դիտեք մեր աուդիո նյութում և ֆոտոշարքում.