Վերանորոգվում է Վահան Տերյանի տուն-թանգարանը

Վերանորոգվում է Վահան Տերյանի տուն-թանգարանը

Վահան Տերյանի տուն-թանգարանում տարվում են վերանորոգման աշխատանքներ:
Վերանորոգման աշխատանքների համար տեղական բյուջեից հատկացվել է 8 471 լարի գումար: Հայտարարված մրցույթը շահել է անհատ ձեռներեց Նորայր Նալբանդյանը 7 970 լարիի դիմաց:

Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հուլիսի 21-ը:

Այն տունը, որտեղ ապրել է մեծանուն բանաստեղծը մանուկ հասակում, սկսած 1957թ.ից վերածվել է տուն-թանգարանի, իսկ ներկայումս այն գտնվում է անմխիթար վիճակում: Սկսած 1967թ. Գանձա գյուղում ամեն տարի անցկացվում է բանաստեղծի պոեզիային նվիրված տոնակատարություն: